Բասկետբոլ. Հայաստանի ազգային հավաքականը ներկայացվել է Գլենդենում

Այս շաբաթ Գլենդելի (ԱՄՆ, Կալիֆորնիա) «Հայաստանի տանը» կայացած միջոցառման ընթացքում համայնքին և լրատվամիջոցներին պաշտոնապես ներկայացվել է Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականը:

Հավաքականը, որի կազմում հանդես են գալիս ամերիկահայ, հայաստանցի և օտարերկրյա մարզիկներ, ղեկավարում է ընտրանու փորձառու գլխավոր մարզիչ, լոսանջելեսաբնակ Կարլ Բարդաքյանը:

Ասում են, որ տղամարդկանց հավաքականն ակնկալում է հասնել նույն հաջողությանը, որը ձեռք էր բերել Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը 2011-ին՝ նվաճելով արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունում, որի շնորհիվ թիմին ներկայումս հովանավորելու առաջարկներ են ստացվում:

Asbarez.com-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի ազգային հավաքականի ներկայացմանը մասնակցում էին ներկայումս ու նախկինում հայտնի որոշ մարզիկներ, այդ թվում՝ Խորհրդային Հայաստանի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն («Արարատ 73»), ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը և այլք:

Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, խոսելով համայնքի և հյուպատոսարանի անունից, ասել է, որ հպարտանում են բասկետբոլի տղամարդկանց հավաքականի տաղանդավոր մարզիկներով և հավատում նրանց ուժերին: