Շախմատ. մեկ այլ հայ շախմատիստ հաղթել է մրցաշարում

Շախմատ. մեկ այլ հայ շախմատիստ հաղթել է մրցաշարում


Հայ գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը Դորտմունդ քաղաքում (Գերմանիա) շրջանային կարգով անցկացված Հելմուտ Կոլի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և նվաճել առաջին մրցանակը:

Այս շաբաթ ավելի վաղ երեք հայ գրոսմայստերներ հաջողությունների են հասել միջազգային մրցաշարերում:

Կարեն Գրիգորյանը հաղթել է Բարսելոնում (Իսպանիա) ավարտված օփենում, Տիգրան Պետրոսյանը՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Միգել Նայդորֆի հուշամրցաշարում, իսկ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը Վրաստանի Փոթի քաղաքում Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում մեկ այլ գրոսմայստերի հետ բաժանել է 1-2-րդ տեղերը: