Շախմատ. Արոնյանը Համաշխարհային մտավոր խաղերում

Հայ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի կայծակնային շախմատի 25 տուրից հետո 16 մասնակիցների շարքում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:

32-ամյա հայ շախմատիստը, որ ներկայումս շախմատի միջազգային կառավարող մարմնի՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում հինգերորդն է, ունի 14 միավոր:

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը այժմ 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականը:

Մինչդեռ արագ շախմատի մրցաշարում Արոնյանը 4,5 միավորով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը 5 միավորով հաղթել է արագ շախմատի մրցաշարում:

Խաղերը կշարունակվեն մինչև դեկտեմբերի 17-ը: