Շախմատ. «Տատա սթիլում» Արոնյանը հետ է մնում առաջատարներից

Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում 14 գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող «Տատա սթիլ» հեղինակավոր գերմրցաշարի 8 տուրից հետո 10-րդն է:

Հայ գրոսմայստերը վաստակել է 3 միավոր և 3 միավորով հետ է մնում առաջատարից` աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենից:

Երեքշաբթի կայանալիք մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը խաղալու է Բաադուր Ջոբավայի հետ Վրաստանից:

32-ամյա գրոսմայստեր Արոնյանը, որը 2014-ին Վեյկ ան Զեեի գերմրցաշարի հաղթողն էր, ներկայումս ՖԻԴԵ-ի 100 լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում վեցերորդն է:

Երիտասարդ ամերիկահայ շախմատիստ Սամվել Սևյանը մասնակցում «Տատա սթիլի» Բ մրցաշարին: Ութ տուրից հետո 14-ամյա շախմատիստը 14 մասնակիցների շարքում 7-րդն է:

Tata Steel-ի վերջին արդյունքները մրցաշարի պաշտոնական կայքում՝ http://www.tatasteelchess.com/: