Շախմատ. Արոնյանը Tata Steel-ում ավարտում է 10-րդը

Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիրակի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ավարտված ամենամյա հեղինակավոր գերմրցաշարն ավարտել է` առաջատարներից զգալիորեն հետ մնալով:

Արոնյանը, որը մեկ տարի առաջ մրցաշարի հաղթողն էր, այս անգամ Tata Steel-ում 13 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և 14 մասնակիցների շարքում զբաղեցրել 10-րդ հորիզոնականը:

Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը 9 միավորով դարձել է մրցաշարի հաղթող:

Երիտասարդ ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը Tata Steel-ի Բ մրցաշարում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը:

Tata Steel-ի վերջնական արդյունքները մրցաշարի պաշտոնական կայքում`
http://www.tatasteelchess.com: