Շախմատ. 9 գրոսմայստեր Հայաստանը կներկայացնի Եվրոպայի անհատական առաջնությունում

9 շախմատիստ Հայաստանը կներկայացնի փետրվարի 24-ին Երուսաղեմում (Իսրայել) մեկնարկող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում:

Ըստ մրցումների պաշտոնական կայքի` առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 31 երկրի 251 շախմատիստ, որոնցից 116-ը գրոսմայստեր է, երկուսը` կանանց գրոսմայստեր:

Հայաստանը մասնակիցների թվով չորրորդն է` զիջելով Իսրայելին (100 մասնակից), Ռուսաստանին (42) և Ուկրաինային (13):

Երուսաղեմում Հայաստանը կներկայացնեն` գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, առաջին կարգայիններ Արման Միքայելյանը և Վլադիմիր Պողոսյանը:

Առաջնությունը կանցկացվի մինչև մարտի 8-ը: