Շախմատ. Արոնյանը «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» մրցաշարի դասական շախմատի ավարտից հետո վերջինն է

Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» մրցաշարի դասական շախմատի ավարտից հետո վեց մասնակիցների շարքում զբաղեցրել է վերջին հորիզոնականը:

Հայ գրոսմայստերը հինգ տուրում վաստակել է 4 միավոր (4 ոչ-ոքի, մեկ պարտություն): Դասական շախմատում 2 միավոր է շնորհվում հաղթանակի, մեկ միավոր` ոչ-ոքիի համար:

Նա դեռ հնարավորություն ունի բարելավելու իր դիրքը այսօր կայանալիք արագ շախմատում, որտեղ մեկ միավոր է շնորհվում հաղթանակի, կես միավոր` ոչ-ոքիի համար:

Դասական շախմատում 7 միավորով հաղթել է հնդիկ Վիշվանաթան Անանդը, նրան հաջորդում են Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), ով վաստակել է 6 միավոր, և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, որն ունի 5 միավոր: Ֆաբիանո Կարուանան (Իտալիա/ԱՄՆ) և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)` երկուսն էլ վաստակել են 4-ական միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով առաջ են անցել Արոնյանից:

«Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» մրցաշարի բոլոր արդյունքները պաշտոնական կայքում` http://www.zurich-cc.com/