Շախմատ. Հայաստանը հաղթել է գործող չեմպիոն Ռուսաստանին աշխարհի թիմային առաջնությունում

Ծաղկաձորում անցկացվող աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը` Լևոն Արոնյանը գլխավորությամբ, հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Ռուսաստանին 2,5:1,5 հաշվով:

Գաբրիել Սարգսյանն ապահովեց Հայաստանի հաղթանակը երկրորդ խաղատախտակի առաջ Սերգեյ Կարյակինին հաղթելով:

Յոթ տուրից հետո Հայաստանը 13 միավորով 10 երկրներից բաղկացած մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Ուկրաինան (17,5 միավոր):

Մնացած երկու տուրերում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են` Հնդկաստանը (ապրիլի 27-ին) և Եգիպտոսը (ապրիլի 28-ին):