Շախմատ. Հայաստանը աշխարհի թիմային առաջնությունում տեղ է զբաղեցնում լավագույն եռյակում

Աշխարհի թիմային առաջնությունում ուժեղ ավարտի շնորհիվ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կարժանանա բրոնզե մեդալի` երբ երեքշաբթի ուշ երեկոյան վերջին` իններորդ տուրում հանդիպի Եգիպտոսի հետ:

Ծաղկաձորում շարունակվող առաջնության 7-րդ և 8-րդ տուրերում հայ շախմատիստների քառյակը` գրոսմայստեր Լևոն Արոնյանը գլխավորությամբ, հաղթել է Ռուսաստանի, ապա նաև Հնդկաստանի հավաքականներին: 8 տուրից հետո Հայաստանը 3-րդ հորիզոնականում է և լավ հնարավորություն ունի պահպանելու այն վերջին տուրում:

Եզրափակիչ տուրից առաջ Չինաստանը 13 միավորով գլխավորում է 10 երկրներից բաղկացած մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում է Ուկրաինան` 11 միավորով: 8 միավոր վաստակած Ռուսաստանը հետևում է Հայաստանին:

Եգիպտոսի հետ հանդիպմանը Հայաստանին պետք է հաղթանակ բրոնզե մեդալի արժանանալու համար: Արոնյանին և ընկերներին ոչ-ոքին նույնպես բավարար կլինի, եթե Ռուսաստանը պարտվի Իսրայելին: