Շախմատ. հայ գրոսմայստերը դարձել է Ուկրաինայի չեմպիոն

Հայ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան դարձել է Ուկրաինայի չեմպիոն` Իլյիչևսկ քաղաքում անցկացված Ուկրաինայի թիմային առաջնությունում Խարկովի «Իրավաբանական ակադեմիա» ակումբի կազմում:

Խաղալով միայն տղամարդ մրցակիցների հետ` Դոլուխանովան 7 հնարավորից վաստակել է 6 միավոր` հաղորդել է Armches.am-ը:

Ըստ նույն աղբյուրի` Չակվիում (Վրաստան) ավարտված Եվրոպայի կանանց առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը լրացրել է գրոսմայստերի նորման:

ՖԻԴԵ-ն 2015 թ. սեպտեմբերին կայանալիք իր կոնգրեսում Գևորգյանին պետք է շնորհի միջազգային վարպետի կոչում:

Հայ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Չակվիում ավարտված Եվրոպայի կանանց 2015 թ. առաջնությունում իր ցույց տված արդյունքներով ստացել է աշխարհի կանանց առաջնությանը մասնակցելու իրավունք: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը այդ իրավունքը նվաճել էր դեռ 2014-ին թվականին Պլովդիվում (Բուլղարիա) անցկացված Եվրոպայի կանանց առաջնության արդյունքներով: