Շախմատ. Արոնյանը պարտվում է, դուրս մնում Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության պայքարից

Շախմատ. Արոնյանը պարտվում է, դուրս մնում Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության պայքարից

Photo: www.bakuworldcup2015.com

Հայ լավագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորեքշաբթի ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ արագ շախմատի կանոններով պարտիաների ընթացքում երկու անգամ պարտվել է` դուրս մնալով Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հետագա մրցապայքարից:

Ավելի վաղ Հայաստանի երեք ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ ներկայացնող երկու հայազգի շախմատիստները խաղարկության առաջին կամ երկրորդ փուլերում պարտվելով դուրս էին մնացել պայքարից:

Մրցաշարի վերջին արդյունքներին ծանոթանալու համար կարող եք այցելել աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական կայք` http://www.bakuworldcup2015.com/: