Շախմատ. Հրանտ Մելքումյանը` արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը արծաթե մեդալակիր է դարձել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած արագ շախմատի (ռապիդ) Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մելքումյանը վաստակել է 9,5 միավոր` կես միավորով հետ մնալով ռուս գրոսմայստեր Իվան Պոպովից:

Առաջնությանը մասնակցած մյուս հինգ հայ շախմատիստներից բարձր` 9 միավոր է վաստակել Տիգրան Պետրոսյանը` լրացուցիչ ցուցանիշներով հայտնվելով 6-րդ տեղում:

Կայծակնային խաղի (բլից) մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել են Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և Տիգրան Պետրոսյանը, որոնք 16,5-ական միավորով բաժանել են 5-8-րդ տեղերը:

Կայծակնային մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 604 շախմատիստ: