Շախմատ. Մոսկվայում բացվել է հավակնորդների մրցաշարը, Արոնյանը մրցակիցների շարքում է

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մարտի 10-ին տեղի է ունեցել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահն է:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մինչև մարտի 29-ը կայանալիք մրցաշարի ութ մասնակիցներից է:

Մյուս մասնակիցներն են` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ/Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Սերգեյ Կարյակինը և Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ Ռուսաստան):

Երկու շրջանով անցկացվող մրցաշարի հաղթողը իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կայանալիք չեմպիոնական մրցախաղին գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Ելույթ ունենալով բացման արարողությանը` ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին շախմատային մրցաշարի կազմակերպմանը և մշտապես շախմատին աջակցելու համար
Մրցաշարի բացման արարողությունը նվիրված էր այս տարի նշվող Հայաստանի անկախության, 25-ամյակին: