Շախմատ. Արոնյանը նահանջում է հավակնորդների մրցաշարում Անանդին պարտվելուց հետո

Շախմատ. Արոնյանը նահանջում է հավակնորդների մրցաշարում Անանդին պարտվելուց հետո

Photo: www.fide.com

Հայ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկուշաբթի իր առաջին պարտությունն է կրել Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում` զիջելով աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին:

Ըստ վերլուծաբանների` հնդիկ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով անթերի է անցկացրել վերջնախաղը` հայ շախմատիստին հաղթելով 66-րդ քայլում:

Այս պարտությունից հետո Արոնյանը զիջել է երկրորդ հորիզոնականը Անանդին, ով այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ:

Մարտի 23-ին կայանալիք 10-րդ տուրում Արոնյանը կխաղա բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ:

Ընդհանուր առմամբ ութ առաջատար գրոսմայստերներ են մասնակցում են երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարին, որի հաղթողը նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կմասնակցի չեմպիոնական մրցախաղին գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ: