Շախմատ. հավակնորդների մրցաշարում Արոնյանը դարձյալ անհաջողության է մատնվում

Շախմատ. հավակնորդների մրցաշարում Արոնյանը դարձյալ անհաջողության է մատնվում


Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրել է իր երկրորդ պարտությունը Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում` հինգշաբթի կայացած 11-րդ տուրում զիջելով ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:

Պարտությունից հետո Արոնյանը 5,5 միավորով զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը` 1 միավորով զիջելով առաջատարներին` Ֆաբիանո Կարուանային (ԱՄՆ/Իտալիա) և Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան):

Ութ գրոսմայստերների մասնակցությամբ երկու շրջանով անցկացվող մրցաշարի մնացյալ երեք տուրերում Արոնյանը կխաղա Կարուանայի, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի և Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ:

Մարտի 28-ին ավարտվող մրցաշարի հաղթողը աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղում ձեռնոց կնետի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին (Նորվեգիա) նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում: