Հաջողություն մարտարվեստում. հայ սամբիստը դարձել է աշխարհի չեմպիոն

Ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 82 կգ քաշային կարգում հաղթել է իր բոլոր մրցակիցներին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությունում՝ ոսկե մեդալ նվաճելով Հայաստանի համար:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ առաջնությունում ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել հայ մարտիկներ Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ):

Սամբոն «ինքնապաշտպանություն առանց զենքի» ռուսերեն բառերի հապավումն է, որի մարտական համակարգը մշակվել է խորհրդային զինված ուժերում: Հետագայում այն վերածվել է մարզաձևի, որը մեծ ժողովրդականություն է վայելում նախկին ԽՍՀՄ և սոցճամբարի երկրներում: