Դավթյանի խաչ. մարմնամարզական տարրը կոչվել է ի պատիվ հայ մարզիկի

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայն հաստատել ու տարրերի դասակարգման ցանկում ընդգրկել է հայաստանցի մարզիկի անունով մարմնամարզական տարրը:

Ըստ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի` անցյալ տարի Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանին հաջողվել է օղակների վրա կատարել խաչի փոփոխված տարր, որ մինչ այդ ոչ ոք չէր արել:

Միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվելուց հետո տարրը կոչվել է հայ մարզիկի անունով և այսուհետ կոչվելու է Դավթյանի Խաչ:

Մինչ այս էլ մի շարք մարմնամարզական տարրեր կոչվել են հայ մարզիկների անուններով` Հրանտ Շահինյանի (նժույգթափ), Ալբերտ Ազարյանի (օղակների վրա երկու տարր), Արթուր Հակոբյանի (հենացատկ) և Վահագն Ստեփանյանի (նժույգթափ):