Թենիս. արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն ավարտում է իր մարզական կարիերան

Երեքշաբթի 2002-ի Ուիմբլդոնի թենիսի մրցաշարի եզրափակչի մասնակից արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը հայտարարել է, որ հաջորդ ամիս հեռանում է թենիսից՝ վկայակոչելով ֆիզիկական խնդիրները, որոնց պատճառով նա տարվա մեծ մասը մրցելույթներ չէր ունենում:

«Այն, ինչ այժմ կատարվում է ինձ հետ, հեշտ չէ, ուսս չի թողնում մարզվել այնպես, ինչպես պետք է»,- ասել է 32-ամյա հայազգի թենիսիստը մամուլի ասուլիսում՝ ըստ Buenos Aires Herald-ի:

«Սա շատ ծանր օր է ինձ համար հայտարարել հեռանալու մասին»,- ասել է Նալբանդյանը, ով իր մարզական կարիերայի ընթացքում նվաճել է ATP 11 տիտղոս, այդ թվում՝ 2005 թ. Շանհայում մրցաշրջանի ավարտին կայացած առաջնությանը:

Աշխարհի նախկին թիվ 3 ռակետը, ով մայիսին ուսի վիրահատության է ենթարկվել, ասել է, որ կհեռանա նոյեմբերին աշխարհի թիվ 2 ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ ցուցադրական խաղից հետո:

Նալբանդյանը բազմիցս հիշատակվում է զանգվածային լրատվամիջոցների հարցազրույցներում և հպարտացել իր հայկական արմատներով՝ ասելով, որ ինքը աշխարհի բոլոր վայրերում կայացած մրցաշարերում մեծ աջակցություն է ստացել տեղի հայերից:

Իր կարիերայի գագաթնակետին՝ 2008-ին, Նալբանդյանն այցելել է Հայաստան, որտեղ ցուցադրական խաղ է ունեցել Հայաստանի թիվ մեկ թենիսիստ Հարություն Սոֆյանի հետ և վարպետության դասեր տվել պատանի թենիսիստներին: