Ծանրամարտ. ուսանողների առաջնությունում հայ ծանրորդներն արժանանում են արծաթե և բրոնզե մեդալների

Ծանրամարտ. ուսանողների առաջնությունում հայ ծանրորդներն արժանանում են արծաթե և բրոնզե մեդալների


Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի ուսանողների աշխարհի առաջնությունում մինչև 85 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը նվաճել է արծաթե մեդալ: Հայ ծանրորդը երկամարտի արդյունքում հավաքել է 350 կգ: Այս քաշային կարգում հաղթող է դարձել Արտյոմ Ակուլովը (Ռուսաստան) 357 կգ արդյունքով:

Նույն քաշային կարգում հանդես եկող Վահրամ Գևորգյանը 340 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Իրենց ակտիվում բրոնզե մեդալներ ունեն Սմբատ Մարգարյանը (56 կգ) և Վանիկ Ավետիսյանը (69 կգ), իսկ Սամվել Գրիգորյանը (77 կգ) նվաճել է արծաթե մեդալ:

Աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից հանդես կգան նաև Անդրանիկ Հովհաննիսյանը և Հայկ Հակոբյանը: