Ծանրամարտ. Հայաստանը գլխավորում է աշխարհի, Եվրոպայի առաջնությունները

Ծանրամարտ. Հայաստանը գլխավորում է աշխարհի, Եվրոպայի առաջնությունները


Հայ և ռուսաստանաբնակ հայազգի ծանրորդներն աչքի ընկան ծանրամարտի աշխարհի պատանեկան և Եվրոպայի վերջերս կայացած առաջնություններում:

Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարգարյանը (94+ կգ քաշային կարգ) աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը՝ ընդհանուր առմամբ բարձրացնելով 365 կգ (165 կգ պոկում և 200 կգ հրում վարժություններում): Իրանի և Ղազախստանի ծանրորդները զբաղեցրին երկրորդ և երրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված մրցումներում:

Իսկ մինչ այդ Ռուսաստանի ներկայացուցիչ հայ ծանրորդը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ:

Դավիթ Բեջանյանը (105 կգ քաշային կարգ) բարձրացրեց ընդհանուր 441 կգ (181 կգ պոկում և 230 կգ հրում վարժությունում)՝ այդ կոչմանն արժանանալու համար: Ռուս և վրացի ծանրորդներն արժանացան արծաթե և բրոնզե մեդալների համապատասխանաբար: