Ըմբշամարտ. Արսեն Ջուլֆալակյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Ըմբշամարտ. Արսեն Ջուլֆալակյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Ֆոտոլուր

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող առաջնությունում:

Եզրափակիչ գոտեմարտում 27-ամյա հայ մարզիկը 4-0 հաշվով հաղթել է ըմբիշ Նևեն Զուգաժին (Խորվաթիա): Ոսկե մեդալի ճանապարհին Ջուլֆալակյանը հաղթել է Ադրբեջանի, Ավստրիայի, Մեքսիկայի և Վրաստանի իր մրցակիցներին:

Ջուլֆալակյանը 2010 թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է: Իր կարիերայի ընթացքում Գյումրում ծնված մարզիկը արժանացել է նաև 2009 թ. Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում ոսկե մեդալին, 2012 թ. ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալին և 2009 և 2010 թթ. ըմբշամարտի աշխարհի առաջնությունների բրոնզե և ոսկե մեդալներին համապատասխանաբար: