Ծանրամարտ. հայ մարզիկը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Ծանրամարտ. հայ մարզիկը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը


Հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ քաշային կարգ) արժանացել է ոսկե մեդալի Թբիլիսիում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում:

Երեքշաբթի Մարտիրոսյանը պոկում և հրում վարժություններում գրանցել է 351 կգ արդյունք, նույնքան, որքան Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Գեցը, սակայն հայ մարզիկը զբաղեցրել է առաջին տեղը` ավելի ցածր քաշի շնորհիվ:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը նվաճել է բրոնզե մեդալ: Նույն քաշային կարգում նա երկամարտում գրանցել է 350 կգ արդյունք:

Մարտիրոսյանը 2008-ին և 2010-ին արդեն արժանացել էր Եվրոպայի չեմպիոնի կոչման, իսկ 2007 թ. նա Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրն էր: 2009 և 2010 թթ. աշխարհի առաջնությունում 26-ամյա հայ մարզիկն արժանացել է արծաթե և ոսկե մեդալների համապատասխանաբար: Նա բրոնզե մեդալ է նվաճեր 2008 թ. օլիմպիական խաղերում: