Ըմբշամարտ. եվրոպական ոսկին՝ հայ մարզիկին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շաբաթավերջին հունա-հռոմեական ոճի հայազգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, 96 կգ քաշային կարգում հաղթելով լիտվացի հակառակորդին, նվաճել է ոսկե մեդալ:

Նույն ոճում Հայաստանը ներկայացնող Յուրի Պատրիկեևը և Արսեն Ջուլֆալակյանը նվաճել են բրոնզե մեդալ, համապատասխանաբար, 120 և 74 կգ քաշային կարգերում:

Առաջնության մասին մանրամասն կարդացե՛ք պաշտոնական կայքում` www.2012eurowrestling.com