Ըմբշամարտ. հայերը մեդալներ են նվաճում Եվրոպայի առաջնությունում

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում հաղթեց իր թուրք մրցակից թուրք Չենկ Իլդեմին՝ երրորդ անգամ անընդմեջ նվաճելով մայրցամաքի չեմպիոնի կոչումը:

98 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանյանը առաջնության բոլոր հինգ մրցամարտերում չկորցրեց ոչ մի միավոր: 22-ամյա ըմբիշը պարտության մատնեց Ուկրաինայի, Խորվաթիայի, Գերմանիայի, Նորվեգիայի և Թուրքիայի մրցակիցներին:

Նույն առաջնությունում մեկ այլ հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) նվաճել է արծաթե մեդալ:

Եզրափակիչ գոտեմարտում 26-ամյա հայ ըմբիշը պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Չեկիրկինին՝ 3:4:

Եզրափակչի ճանապարհին Ջուլֆալակյանը հաղթել էր Խորվաթիայի, Ավստրիայի, Շվեդիայի և Դանիայի ներկայացուցիչներին:

Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը (71 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) և Մուսա Մուրտազալիևը (86 կգ)՝ բրոնզե մեդալներ: