Ծանրամարտ. հայ մարզիկները Եվրոպայի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ

Հայ ծանրորդ Վանիկ Ավետիսյանը արժանացել է արծաթե մեդալի Թել Ավիվում (Իսրայել) ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

69 կգ քաշային կարգում Ավետիսյանը ցուցադրել է 315 կգ արդյունք (140 կգ պոկում վարժություն +175 հրում կգ վարժություն) Իր քաշի շնորհիվ հայ ծանրորդին հաջողվել է հաղթել մոլդովացի Սերգեյ Չեշիրին և Ռուսաստանից Ֆելիքս Խալիբեկովին:

Ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանից Օլեգ Չենը, ով վաստակել է 327 կգ միավոր (151 կգ պոկում +176 կգ հրում):

Ընթացիկ առաջնությունում Ավետիսյանի մեդալը Հայաստանի համար երկրորդն էր:
Հիշեցնենք, որ Սմբատ Մարգարյանը բրոնզե մեդալ էր նվաճել 56 կգ քաշային կարգում: