Ըմբշամարտ. երիտասարդական առաջնությունում երկու հայ մարզիկներ արժանացել են Եվրոպայի չեմպիոնի կոչման

Կատովիցեում (Լեհաստան) ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երկու հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են եվրոպայի չեմպիոնի կոչում: Մեկ այլ հայ ըմբիշ էլ արժանացել է բրոնզե մեդալի:

Գևորգ Ղարիբյանը (60 կգ) որակավորման փուլերում հաղթելով իր բոլոր մրցակիցներին՝ եզրափակչում հաղթել է Յասին Օզային (Ֆրանսիա)՝ արժանանալով ոսկե մեդալի:

Հրանտ Կալաչյանը (66 կգ) եզրափակչում հաղթել է ռուսաստանցի Ալեքսեյ Տադիկինին՝ նույնպես Եվրոպայի չեմպիոն դառնալով:

Իսկ 96 կգ քաշային կարգում Կարեն Աբգարյանն արժանացել է բրոնզե մեդալի:

Առաջնության մասին լրացուցիչ տեղեկությունները պաշտոնական կայքում՝ http://sportzona.pl/app/events/view/wrestling/99: