Ըմբշամարտ. հայ մարզիկն աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Էդգար Թամազյանը (54 կգ) դարձել է աշխարհի փոխչեմպիոն Սնինա քաղաքում (Սլովակիա) ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:

Թամազյանը եզրափակիչ մրցամարտում չի կարողացել դիմադրել Ուկրաինան ներկայացնող Փարվիզ Նասիբովին և պարտություն կրել 0:5 հաշվով, հաղորդել են լրատվամիջոցները:

Ավելի վաղ մեկ այլ հայ ըմբիշ՝ Արման Բաղդասարյանը (63 կգ), նվաճել էր բրոնզե մեդալ՝ հաղթելով լիտվացի Տիտաս Կերսեվիչյուսին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցում է 46 երկրի շուրջ 300 մարզիկ: