Ըմբշամարտ. հայ մարզիկներն արժանացել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների Եվրոպայի առաջնությունում

Ըմբշամարտ. հայ մարզիկներն արժանացել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների Եվրոպայի առաջնությունում

Photo: armnoc.am

Հայ ըմբիշները նվաճել են մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտված հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Վարշամ Բորանյանը (71 կգ քաշային կարգ) Հայաստանին ոսկե մեդալ բերեց` կիրակի օրը եզրափակիչ մենամարտում հաղթելով սերբ մրցակցին:

Ավելի վաղ Արթուր Ալեքսանյանը (98 կգ քաշային կարգ) և Ռոման Ամոյանը (59 կգ քաշային կարգ) նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Կարապետ Չալյանը (75 կգ քաշային կարգ) արժանացել էր բրոնզե մեդալի:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Ռուսաստանից հետո` հաղորդել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: