Որոշում 2013. ավելի քան 7000 դիտորդներ են հետևում այսօր ընթացող ընտրություններին

Որոշում 2013. ավելի քան 7000 դիտորդներ են հետևում այսօր ընթացող ընտրություններին

Ֆոտոլուր

12 միջազգային և 26 տեղական կազմակերպություններ են հետևում Հայաստանում անցկացվող նախագահական ընտրություններին, համապատասխանաբար` 632 միջազգային և 6251 տեղական դիտորդներ:

Ամենախոշոր միջազգային դիտորդական առաքելությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ինն է, որը ներկայացնում է 263 դիտորդ: Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) ունի 35 դիտորդ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը` 30 դիտորդ, ԱՊՀ դիտորդական առաքելությունը` 163 դիտորդ, Եվրախորհրդարանը` 12 դիտորդ, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները` 34 դիտորդ:

Այսօր Հայաստանում ընդհանուր առմամբ 1988 ընտրատեղամասեր բաց են 12-ժամյա քվեարկության համար, որը կավարտվի 8-ին: