Որոշում 2013. Սերժ Սարգսյանը հաղթում է ըստ էքզիթ փոլի տվյալների

Այսօր Հայաստանի նախագահի ընտրություններում անցկացված էքզիթ փոլի նախնական արդյունքներով առավել շատ ձայն է ստացել գործող նախագահ Սերժ Սարգսյանը:


Gallup Organization-ը և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան 122 ընտրատեղամասերում անցկացրել են տեղամասերից դուրս եկող քաղաքացիների հարցում` էքզիթ փոլ: Հարցումներին մասնակցել է 19.130 ընտրող:

ArmNews հեռուստաընկերության եթերում հրապարակված նախնական տվյալների համաձայն` ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Սերժ Սարգսյան` 58%, Րաֆֆի Հովհաննիսյան` 32%, Պարույր Հայրիկյան` 3 %, Հրանտ Բագրատյան`3%, Անդրիաս Ղուկասյան` 1%, Արման Մելիքյան` 1%:

Վարդան Սեդրակյան`1 %: Հարցվածների ևս մեկ տոկոսը փչացրել են իրենց քվեաթերթիկը:

Մայիսի խորհրդարանական ընտրություններում անցկացված նման հարցման անճշտությունը կազմել է մոտ 1-1,5 տոկոս: