Հայ ձյուդոիստների հաղթում են Պրահայում և Վրաստանում

Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (www.armnoc.am), Եվրոպայի ձյուդոյի նախկին չեմպիոն Հայաստանը ներկայացնող Արմեն Նազարյանը (66 կգ) փետրվարի 27-28-ը Պրահայում կազմակերպված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարում զբաղեցրեց առաջին տեղը: Հայ մարզիկից ընդամենը 2 րոպե 54 վայրկյան պահանջվեց` եզրափակչում հաղթանակ տանելու ֆրանսիացի մրցակցի նկատմամբ և նվաճելու չեմպիոնի կոչումը: Խաղարկությանը Հայաստանը ներկայացնում էին ընդհանուր առմամբ 4 մարզիկ:

Մինչ այդ Հայաստանի առաջատար մարզական լրատվական կայքը` SportInfo-ն, վկայակոչելով Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային, հաղորդում է, որ մի խումբ հայ ձյուդոիստներ մասնակցել են Վրաստանում կազմակերպված ոչ պաշտոնական միջազգային մրցաշարի և փայլուն հաղթանակներ տարել: Մրցաշարին մասնակցել են նաև Վրաստանի և Ադրբեջանի մարզիկներ: Նույն աղբյուրի համաձայն` ինը հայ ձյուդոիստներ մրցանակների են արժանացել, որոնցից երեքը` գլխավոր մրցանակի: