Սպորտ. Հայաստանը տոնում է թեքվանդոյում հաջողությունները

Հայաստանի թեքվանդոիստները տպավորիչ մրցելույթներ ունեցան Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած երիտասարդական առաջնությունում` նվաճելով երկու մեդալ, որոնցից մեկը` ոսկե:

Ըստ առաջնության կայքի (www.tkd2010.eu)` 18-21 տարեկանների միջև անցկացվող առաջնությունում Հայկազ Սամվելյանը (58 կգ) հաղթեց բոլոր մրցակիցներին` դառնալով մայրցամաքի չեմպիոն:

Մեկ այլ հայազգի մարզիկ` Հենրիկ Մեջլումյանը, հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց և ստիպված եղավ բավարարվել բրոնզե մեդալով:

Թեքվանդոյում Հայաստանի մարզիկներն առաջին հաջողությունը միջազգային մրցաշարերում գրանցել են ընդամենը երկու տարի առաջ:

2008 թ. ապրիլին Արմանը Երեմյանը (78 կգ) դարձել էր թեքվանդոյի Եվրոպայի չեմպիոն: