Սպորտ. երիտասարդ և պատանի հայ ձյուդոիստները եվրոպական ոսկե գավաթ են նվաճում Հայաստանի համար

Երկու հայ ձյուդոիստներ ոսկե մեդալ նվաճեցին Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցակացվող Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունում:


Անդրանիկ Չափարյանը (73 կգ) և Երջանիկ Կարապետյանը (48 կգ) ճանաչվեցին իրենց քաշային կարգերում լավագույնը:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքով` խաղարկությանը մասնակցող ևս երկու հայ ձյուդոիստներ` Արսեն Թովմասյանը (60 կգ) և Ազատ Աբրահամյանը (100 կգ և ավելի), զբաղեցրել են 5-րդ, իսկ Գոռ Հարությունյանը (55 կգ)` 7-րդ տեղը:

Եվրոպական գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայացնող ինը մարզիկ է մասնակցել: