Սամբո. հայ մարզիկը նվաճում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Մարտական սամբո մարզաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վաչիկ Վարդանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:


Ըստ Հայաստանի սամբոլի ֆեդերացիայի` շաբաթավերջին Բուլղարիայում կայացած մարտական սամբոյի առաջնությունում Վարդանյանը փայլուն մրցելույթներ ունեցավ` 68 քաշային կարգում հաղթանակ տոնելով բոլոր մրցակիցների նկատմամբ և նվաճելով ոսկե մեդալ:

Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ` Անդրանիկ Նաղդալյանը (74 կգ), բավարարվեց բրոնզե մեդալով:

Ավելի վաղ մարզական սամբոյում հայաստանցի մարզիկներ Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Աշոտ Դանիելյանը (74 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: