Սամբո. հայ մարզիկը նվաճում է բրոնզ

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հակոբ Առաքելյանը (100 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:


Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի` երկրից տասը մարզիկ է մասնակցում ընթացիկ առաջնությանը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ` Վիլնյուսում ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանը ներկայացնող հայազգի Սուսաննա Միրզոյանը (52 կգ):