Հունվարին բարձրացել են կենսաթոշակներն ու նպաստները

Այս ամսվանից բարձրացել են մոտ կես միլիոն թոշակառուների աշխատանքային կենսաթոշակը, որոնք կառավարությունից նախկին 28.700 դրամի (մոտ 75 դոլար) փոխարեն ստանում են 31.300 դրամ (մոտ 82 դոլար):

Նվազագույն կենսաթոշակը բարձրացել է 24 տոկոսով` դառնալով 13.000 դրամ (մոտ 34 դոլար), իսկ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին (մոտ 105.000) տրվող ընտանեկան նպաստը դարձել է 29.350 դրամ (մոտ 76 դոլար).

Մինչ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նպաստների և կենսաթոշակների բարձրացումը համարում է որպես աջակցություն բնակչության զգալի հատվածին, ընդդիմադիրները քննադատում են այս քայլը` ասելով, թե կառավարությունը դրանով չի կարող բավարարել աղքատության գծից ցած գտնվող ընտանիքների կարիքները, որոնք հատկապես տուժում են շարունակական և հաճախակի գնաճի պայմաններում: