Սպորտ. հայ նիզականետորդը նվաճեց օլիմպիական ուղեգիր

Եվս մի հայ մարզիկ նվաճեց օլիմպիական ուղեգիր: Այս տարի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին կմասնակցի Հայաստանը ներկայացնող 14 մարզիկ:

Ռուսաստանի Ադլեր քաղաքում անցկացվող ատլետիկայի մրցաշարում նիզականետորդ Մելիք Ջանոյանը երկրորդ փորձում ցույց տվեց իր լավագույն արդյունքը՝ 79,71 մետր, և նվաճեց օլիմպիական ուղեգիրը:

2008 թ. Պեկինում Ջանոյանն արդեն մեկ անգամ ներկայացրել է Հայաստանը օլիմպիական խաղերում: