Սամբո. հայ մարզիկները մեդալներ են նվաճում Եվրոպայի առաջնությունում

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված Եվրոպայի սամբոյի տղամարդկանց և կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկներն ինը մեդալ են նվաճել, այդ թվում՝ մեկ արծաթե և ութ բրոնզե:

Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի՝ կիրակի՝ առաջնության վերջին օրը, իր թիմի համար միակ արծաթե մեդալը նվաճել է Մխիթար Մխիթարյանը (մարտական սամբո, 52 կգ): Նույն օրը բրոնզե մեդալակիրներ են դարձել Վաչիկ Վարդանյանը (մարտական սամբո, 68 կգ) և Աշոտ Դանիելյանը (մարզական սամբո, 82 կգ):

Մայիսի 18-ին՝ առաջնության առաջին օրը, Գայանե Խաչատրյանը (մարզական սամբո, 60 կգ), Տիգրան Կիրակոսյանը (մարզական սամբո, 52 կգ) և Հարություն Սիրաբյանը (մարտական սամբո, 57 կգ) նույնպես բրոնզե մեդալներ են նվաճել:

Հայաստանի հավաքականի մյուս երեք անդամները՝ Վահան Վարդանյանը (մարզական սամբո, 57 կգ), Սոսե Բալասանյանը (մարզական սամբո, 52 կգ) և Մավրիկ Նասիբյանը (մարտական սամբո, 82 կգ) հաջորդ օրը դարձյալ արժանացել են բրոնզե մեդալների:

Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում էր 32 երկրների 450 մարզիկ, Հայաստանը ներկայացնում էր 17 մարզիկ: