Ձյուդո. Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին երկու մեդալ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում` Եվրոպայի մինչև 23 տարեկան ձյուդոիստների առաջնությունում, Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը դարձան մրցանակակիր, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Գոռ Հարությունյանը (66 կգ) արժանացավ արծաթե, իսկ Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ)` բրոնզե պարգևի:

Մեր մյուս ներկայացուցիչները` Տիգրան Վարոսյանը (66 կգ) մեդալների համար պայքարից դուրս մնաց հենց առաջին գոտեմարտում, իսկ Գրիգոր Իվանյանը (60 կգ) բավարարվեց հինգերորդ տեղով:
Տատամի էին դուրս եկել Եվրոպայի 38 երկրների 362 ձյուդոիստներ: