Հայ մարմնամարզիկները երկու մեդալ են նվաճել Քատարի մրցումներում

Հայ մարզիկներն արժանացել են երկու բրոնզե մեդալի մարմնամարզության աշխարհի գավաթի A խմբի միջազգային մրցումներում, որն անցկացվել է Քատարի մայրաքաղաք Դոհայում մարտի 24-31-ը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից՝ հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաջողությամբ է մասնակցել տղամարդկանց մրցաշարին՝ զբաղեցնելով երրորդ տեղը: Մյուս բրոնզե մեդալակիր Արթուր Թովմասյանը հաջողությամբ է հանդես եկել օղակների վրա:

Հայ մարզիկներն այժմ պատրաստվում են մասնակցելու Մոսկվայում ապրիլի 14-ին մեկնարկող Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությանը: