Սամբո. Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում բազմաթիվ մեդալների է արժանանում

Տասնմեկ հայ մարզիկները մեդալներ են նվաճել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում վերջերս ավարտված Եվրոպայի առաջնությունում:

Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը, ի թիվս 22 պետությունների, մասնակցել է նաև Հայաստանը:

Հայաստանի 22 մարզիկների կեսը հաջող են անցկացրել իրենց մրցելույթները և արժանացել 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալով:

Ըստ ֆեդերացիայի պաշտոնական կայքի՝ ոսկե մեդալների են արժանացել՝ Ջիվան Ղազարյանը (48 կգ), Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) և Էդիկ Պետրոսյանը (87 կգ): Արծաթե մեդալակիրներն են՝ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Ալբերտ Սարգսյանը (87 կգ) և Քնարիկ Ստամբոլցյան (40 կգ): Իսկ բրոնզե մեդալակիրներն են՝ Արթուր Հակոբյանը (74 կգ), Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Դավիթ Խաչատրյանը (48 կգ), Կարեն Մինասյանը (52 կգ) և Հարություն Առաքելյանը (65 կգ):

Սամբո («ինքնապաշտպանություն առանց զենքի» ռուսերեն անվանման հապավում) մարտական համակարգը մշակվել է խորհրդային զինված ուժերում: Հետագայում այն վերածվել է մարզաձևի, որը մեծ ժողովրդականություն է վայելում նախկին ԽՍՀՄ և սոցճամբարի երկրներում: