Տաժանագին սպասում. անհայտ կորածների ընտանիքները տառապում են անորոշությունից

Նրանց հագուստը սև է, հայացքը` սպասումից հոգնած ու վշտալից: Թաշկինակը կամ պայուսակի մեջ է, կամ էլ ձեռքներին: Անվերջանալի սուգ, լուրերի կարոտ:

Օգոստոսի 30-ին Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միջոցառում էր կազմակերպել: Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում հավաքվել էր մոտ 40 մարդ` հիշելու նրանց, ովքեր անհայտ կորել են ղարաբաղյան պատերազմի ընթացքում:

Սևազգեստ Սամարա րիգորյանը թերթում է թղթերը, դասավորում տարբեր մարդկանց ու կազմակերպություններին գրած իր նամակ-խնդրանքները, որդու` Վրեժի մարտական ուղու մասին պատմող իր ձեռագրերը: Վերցնում է երիտասարդ որդու փոքր լուսանկարը: Աչքերը կրկին արցունքակալում են:

Արդեն 13 տարի է անցել, ինչ 20-ամյա որդու մասին ոչ մի լուր չունի: Վերջին անգամ 1992 թվականին էր, երբ Վրեժ րիգորյանն ՙԱրաբո՚ ջոկատի կազմում մարտնչում էր Մարտակերտի շրջանում: Հունիսի 29-ին թեժ մարտեր էին, իսկ 30-ին լուր եկավ, որ Վրեժն անհետ կորել է:

ՙԱրևը ծագում է` հուսադրվում ենք, որ որդիս կգտնվի, արևը մայր է մտնում` էլի հուսահատվում ենք,- պատմում է 57-ամյա Սամարան: - “Արաբո” ջոկատից 89 հոգի անհետ կորան: Վրեժս հետներն էր, կամավոր գնացել էր հայրենիքը պաշտպանելու՚:

Սամարան պատմում է, որ Վրեժի անհետանալուց հետո ամեն ինչ իրար է խառնվել: Ընտանիքը որդուն փնտրելու համար վաճառել է բնակարանը: Անցյալ տարվա սեպտեմբերին մահացել էՎրեժի հայրը` Ազատը, Սամարայի հավաստմամբ` որդու կորստյան կսկիծից:

ՙ13 տարի շարունակ մի լուր, մի տեղեկություն չկարողացանք ստանալ: Մինչև հիմա անհայտության մեջ ենք,- ասում է Սամարան: - Սա հոգու ցավ է, որ պատել է բոլորիս` որդի, ամուսին ու եղբայր կորցրածներիս՚:

2004 թվականի փետրվարին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանի, Ադրբեջանի իշխանություններին և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին հանձնեց հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակը£ Նորացված ցուցակը ներկայումս պարունակում է 3165 անուն£

ՙԿարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է սատարել երկու երկրների իշխանություններին կատարելու իրենց պարտավորությունները միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան և բացահայտելու այդ անձանց հետ կատարվածը,- ասում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Կատրին Պատրոնոֆֆը: - Մենք փորձում ենք համագործակցել ՀՀ իշխանությունների հետ: Նրանք այս հարցում լուրջ աջակցություն կստանան մեր կողմից, սակայն հիմնական գործառույթն իրենք պետք է իրականացնեն՚:

Հայկական ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են անհայտ կորածների խնդիրներով, հավատացնում են, որ պետությունն այս հարցում թերանում է:

ՙԵրբ սկսեցինք աշխատել, տեսանք, թե որքան հուսահատ են անհայտ կորածների հարազատները, քանի որ ոչ մի տեղից օգնություն ստանալու հնարավորություն չունեն, իսկ պետությունն այս խնդրով չի զբաղվում՚,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը:

Սաքունցն ասում է, այս հարցի շուրջ պետական կառույցներից տեղեկատվություն ստանալը նույնպես դժվար է:

ՙՄիայն վիճակագրություն ստանալու համար մենք երկար ամիսներ կորցրինք, էլ չեմ ասում անհայտ կորածների ցուցակների մասին, որոնք մինչ այժմ չեն հրապարակվել՚:

ՀՀ պաշտպանության նախարարության` Սաքունցին տրամադրած տվյալների համաձայն` ՀՀ և ԼՂՀ անհայտ կորած, պատանդ և ռազմագերի զինծառայողների ընդհանուր թիվը 2005 թվականի հուլիսի 29-ի դրությամբ 947 է:

ՙԵս գիտեմ, որ իմ որդին ողջ է, վստահ եմ, բայց մենք ոչ մի բան չենք կարողանում իմանալ, ոնց որ բոլորը խոսքները մեկ են արել ու չեն ուզում տղամարդու նման ասելª կամ որդիդ ողջ է, կամ էլª ոչ: Ես արդեն ներվեր չունեմ՚,- ասում է 1992 թվականին անհայտ կորած Ֆելիքս ալստյանի հայրըª Մաքսիմ Գալստյանը:

Մաքսիմն ասում է, որ փորձել է որդուն գտնել սեփական ուժերով, և Ռուսաստանում իրեն հայտնել են, որ որդին ողջ է: Սակայն այդ տեղեկությունից բացի հայրն ուրիշ ոչինչ չգիտե որդու առողջության, գտնվելու վայրի ու կարգավիճակի մասին:

“Համայնք և իրավունք” ՀԿ նախագահ Սամվել Մկրտչյանն ասում է, որ անկախ այն բանից` մարդիկ անհետ կորել են մարտի դաշտում, թե բռնության արդյունքում, ազգականներն իրավունք ունեն իմանալու նրանց հետ պատահածի մասին, և այդ գործում մեծ դեր ունի պետությունը:

ՙԱյս խնդրով պետք է լրջորեն զբաղվի պետությունը,- ասում է Մկրտչյանը: - ՀԿ-ներն այս հարցում պետք է աջակցեն պետությանը, սակայն կարծես հակառակը լինի, այդ պատճառով էլ արդյունք չկա՚:

Ճակատագրեր, անորոշություն և անվերջ սպասում:

ՙՄայրս 88 տարեկան է,- պատմում է ՙՀույսը վերջինն է մեռնում՚ ֆիլմում անհայտ կորածի մայրը, որը չի համակերպվում կորստյան հետ: - Երբ որդի ես թաղում` մեծ վիշտ է: Եթե որդիդ անհետ կորել է, դա անվերջանալի հիվանդություն է, որ ոչ մեկին չէի ցանկանա՚:

2004 թվականին նիդեռլանդական ՙՄիջեկեղեցական խաղաղության խորհրդի՚ աջակցությամբ նկարահանված ՙՀույսը վերջինն է մեռնում՚ ֆիլմը տարբեր հակամարտող երկրների, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների մասին փոքրիկ պատմությունների շարք է:

ՙՖիլմը նախատեսվում է ցուցադրել հեռուստատեսությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ ու հաղորդակից լինի այս խնդրին,- ասում է Սաքունցը: - Եվ միգուցե հնարավոր լինի դրանով անհայտ կորածների խնդիրներն ուշադրության կենտրոնում պահել՚:

“Զինվորի մայր” ՀԿ նախագահ րետա Միրզոյանն ասում է, որ անհայտ կորածների ցուցակների հրապարակումը մամուլում կօգնի մարդկանց կողմնորոշվելու:

ՙՄի քանի տարի առաջ մենք ադրբեջանական կողմին հանձնեցինք հակամարտության հետևանքով զոհվածների փաստաթղթերը, որ հավաքել էր մեր զինվորականներից մեկը,- ասում է Միրզոյանը: - Եթե մեր պետական այրերն էլ հրապարակեն անհայտ կորածների ցուցակները, խնդիրը ինչ-որ չափով կհեշտանա՚:

Սակայն միջոցառման մասնակիցները հավաստում են, որ այժմ անհայտ կորածների ազգականները հայտնվել են անորոշ, անելանելի դրության մեջ, քանի որ չգիտեն` ում դիմեն, ինչ անեն:

ՙԱմեն անգամ, երբ գնում ենք Եռաբլուրի ազատամարտիկի հուշարձանի մոտ, յուրաքանչյուր մայր հոգու խորքում հավատում է, որ հուշարձանն իր որդու հետ կապ չունի, որ իր որդին ողջ է և մի օր վերադառնալու է,- ասում է Սամարա րիգորյանը: - Իսկ պետական ատյանները կամ լռում են, կամ ասում, թե դա իրենց գործը չէ՚:

Ծնողներն ասում են, որ արել են այն, ինչ կարող էին անել առանց պետության միջամտության, սակայն արդյունքի չեն հասել և հիմա ակնկալում են պետության աջակցությունը:

ՙՄեր որդիները գնացել են մարտնչելու հայրենիքի համար և անհայտ կորել են,- ասում են նրանք: - Այսքան տարի անց էլ մենք սպասում ենք նրանց, իսկ պետությունը, փոխանակ ջանքեր գործադրի նրանց մասին տեղեկություններ հայթայթելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, մեր որդիներին հետմահու պարգևատրում է Արիության շքանշանով՚: