Փորձագետ. Թուրքիայում ազգային տարրի զարգացումը ձեռնտու չէ ՀայաստանինՆրա խոսքով` Թուրքիայի ներքաղաքական զարգացումները հանգեցնում են ազգային տարրի զարգացմանը, իսկ Հայաստանին ձեռնտու չէ նման հարևան ունենալը: Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը և Պուտին-Էրդողան հանդիպմանը` Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի համար այդ բանակցությունները այնքան էլ նշանակություն չունեն: «Սա մեծ քաղաքական խաղ է, և Հայաստանը պարզապես պետք է սպասի, թե ինչով կավարտվի այն, մանավանդ երբ արտաքուստ մեղրային թվացող ռուս-թուրքական հարաբերությունները իրականում այնքան էլ հարթ չեն»: Թուրքագետի խոսքով` կան հարցեր, որոնց շուրջ այդ երկրները անհամաձայնություն ունեն. «Հարաբերությունները էլ ավելի լարվեցին, երբ Հայոց ցեղասպանության միջոցառումներին եկավ մասնակցելու Պուտինը, արտասանեց «ցեղասպանություն» բառը: Բացի այդ, Թուրքիայի համար խնդրահարույց է մնում Սիրիայի, Ղրիմի թաթարների հարցը»: Նա նշեց, որ այդ հանդիպման արդյունքում միայն առևտրաշրջանառությանը վերաբերող համաձայնություն կայացվեց: Սեպտեմբերի 23-ին Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են Սիրիայի հարցը և թուրք-ռուսական գազատարի՝ «Թուրքական հոսքի» նախագծի վերսկսմանը վերաբերող խնդիրները: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների երկրորդ հանդիպումը տեղի կունենա տարեվերջին կայանալիք Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ: |
|