Ղարաբաղ. Հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կան զոհեր

Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կա 5 զոհ։

Զոհերի մեջ կան նաև գյուղապետներ։

Հարյուրավոր կամավորներ, այդ թվում նաև` 1991-1994-ի Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներ, այս օրերին անդամագրվում և մեկնում են Ղարաբաղ՝ մասնակցելու թեժ մարտերին։

Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ ունի 20 զոհ և 72 վիրավոր: Եվս 26 զինծառայող համարվում է անհայտ կորած:

Հայկական կողմի հաշվարկներով` Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ: