
Ազատության հրապարակի հարակից փողոցները վերածվել են իրավապահների ու մարդկանց կատաղի բախման վայրի, այն բանից հետո, երբ քաղաքում լուրեր են տարածվել, որ զորքը գրավել է հրապարակը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ճամբար էին խփել (տես հոդվածները ստորև):
Թումանյան-Մաշտոց, Տերյան-Թումանյան, Տերյան-Թումանյան, Մաշտոց-Սայաթ- Նովա և Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկներում հավաքվում են մարդիկ, որոնք երբեմն ցրվում են, երբ մարդկանց հետապնդող ոստիկանները մխրճվում են նրանց մեջ: