
Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որտեղ այս առավոտ Ազատության հրապարակում ոստիկանության գրոհից հետո հավաքվում են Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, զրահամեքենա է հայտնվել:
Ոստիկանությունը հայտնել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որ կարող են իրենց բողոքի ցույցը կատարել «քաղաքից դուրս»:
Սակայն ընդդիմադիրները, այդ թվում` Ստեփան Սաֆարյանը «Ժառանգություն» կուսակցությունից, ասել են, որ վախենում են, թե դա կարող է ոստիկանների հնարք լինել, քանի որ այդպես ավելի հեշտ է վերահսկել և, գուցե, վնաս հասցնել բողոքավորներին:
Ոստիկանությունը դեռ փորձում էր համոզել մարդկանց` շարժվել դեպի մարզադաշտ:
Ցուցարարները հարձակվեցին դասակից առանձնացած ոստիկանների վրա և ծակեցին մեքենայի անվադողերը: