20:00
Ընդդիմադիրների թիվը հասնում է 30,000-ի, շատերի ձեռքին ինքնաշեն զենքեր էին: Հատուկ ուժերը և ոստիկանությունը շրջափակում են տարածքը: Հայտնվում է զորքը:


Միջազգային կառույցները դատապարտում են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Տեր-Պետրոսյանը պետք է ազատ արձակվի

Միջազգային կառույցներն արձագանքել են Հայաստանի մայրաքաղաք Երևանում այսօր տեղի ունեցող իրադարձություններին` խստորեն դատապարտելով ուժի կիրառումը իշխանությունների կողմից:

«Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն: Ես մտահոգված եմ տուժածների մասին հաղորդագրություններով: Կոչ եմ անում իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին, և կրկին հորդորում եմ կառավարությանն ու ընդդիմությանը երկխոսություն սկսել»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան:

Փետրվարի 26-ին Երևանում հանդիպելով Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ` նախարարն ասել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու օգնել երկրին, որպեսզի Հայաստանն ամրապնդի ժողովրդավարությունը և միջոցներ ձեռնարկի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ և այլ դիտորդների նշած թերությունները վերացնելու ուղղությամբ:

Հոդվածն ամբողջությամբ


-


-