11:00
Ոստիկանությունը շարունակում է հետապնդել ցուցարարներին: Մի շարք ընդդիմադիրներ կալանավորվում են:

Տեր-Պետրոսյանի մամլո գրասենյակը կոչ է անում ցուցարարներին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ:


Հուզումները տարածվում են. այս դրամատիկ իրավիճակում հեռուստատեսությունը սերիալ է ցուցադրում

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել են Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան մոտ` ըստ երևույթին որոշելու` ինչպես արձագանքել Ազատության հրապարակում հավաքվածների վրա իրավապահների առավոտյան իրականացրած հարձակմանը:

Տեր-Պետրոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել իր առանձատանը, ուր առավոտյան նրան տարել է նախագահի անվտանգության ծառայությունը:

Հոդվածն ամբողջությամբ


-


-