
Ֆրանսիայի դեսպանատան մոտ գտնվող «ԱրմենիաՆաուի» լրագրողներն ասում են, որ ոստիկանները հեռացել են այնտեղից: Ոմանք ասում են, թե ոստիկանները «փախել» են` տեսնելով, որ հավաքվածների թիվը հասել է տասնյակ հազարների կամ ավելիի:
Հավաքվածները հայտարարում են, թե մնալու են այդտեղ, մինչև իրենց միանա Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը, փաստորեն, տնային կալանքի տակ է, քանի որ ոստիկանությունը առավոտից շրջապատել է նրա առանձնատունը: