
Արամազդ Մանուկյանը, ով այս առավոտյան եղել է Ազատության հրապարակում, երբ իրավապահները ցրում էին ճամբարականներին, «ԱրմենիաՆաուին» է պատմում կատարվածի իր տարբերակը:
33-ամյա Մանուկյանն ասում է, որ ինքը, 60-ամյա հայրը` Վանիկը, և 32-ամյա եղբայրը` Մհերը, բոլորն էլ վնասվածքներ են ստացել: Մանուկյանն ասում է, որ գլխին ոստիկանի մահակի հարվածից 3 սմ երկարությամբ վերք է ստացել, բայց հիվանդանոց չի գնացել` վախենալով ձերբակալվելուց:
Ըստ Մանուկյանի` իրավապահները մոտեցել են երկու կողմից 6:10-ի մոտ: Այդ ժամանակ հրապարակում 700-1000 մարդ է եղել: